«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը, կամ որ նույնն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, մաս չի կազմի իշխող կոալիցիային: Դեռ ամսիներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀԿ-ն քննարկումներից հետո որոշել է կոալիցիոն համագործակցությունը շարունակել միայն ՀՅԴ-ի հետ, իսկ «Ծառուկյան» դաշինքի համար իշխանության ներսում տեղ չկա:
Սակայն տեւական ժամանակ այս դաշինքի ներսում, հատկապես իշխանությունների հետ բիզնես կապեր ունեցողները թաքուն հույսեր էին փայփայում, որ, այնուամենայնիվ, ինչ-որ բան կփոխվի, եւ իրենց «ընդդիմադիրի» անհարմար վիճակին վերջ կդրվի: Բայց նրանց հույսերն ի դերեւ ելան, ու սա երկու պատճառով. նախ` ՀՀԿ-ն չի ցանկանում պաշտոններ զիջել, բացի այդ` եթե ԲՀԿ-ն իշխանություն դառնա, խորհրդարանական միակ ընդդիմադիր խմբակցությունը կմնա «Ելք»-ը, որին ստիպված են լինելու ԱԺ պաշտոններ բաշխել՝ այդ թվում եւ փոխնախագահի աթոռը, ինչը ՀՀԿ-ն որեւէ կերպ չի ցանկանում: Ու հիմա չի բացառվում, որ «Ծառուկյան» խմբակցության մի մասը դեմ քվեարկի Սերժ Սարգսյանի թեկնածությանը, իսկ մի մասը կողմ կոճակը սեղմի` իբր միամտաբար:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: