Ինչու է Արման Սահակյանն իր տարածքը վաճառել Արտակ Սարգսյանին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գործերն այնքան էլ լավ չեն: Ու հիմա, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, նա վաճառել է Աջափնյակ վարչական տարածքում գտնվող «Դոլչե» ՍՊԸ-ն, ընդ որում` այն վաճառել ԱԺ վերջին ընտրություններում թիվ 2-րդ ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր մրցակից Արտակ Սարգսյանին՝ ՍԱՍ-ի Արտակին: Այդ ընտրություններում Արման Սահակյանը ստացել էր 18.5 հազար ձայն, Արտակ Սարգսյանը` 12 հազար քվե:

Բայց հետո Արման Սահակյանը հրաժարվեց իր մանդատից` նախընտրելով աշխատանքը գործադիրում: Ենթադրվում է, որ նրա ֆինանսական խնդիրները հենց ընտրությունների պատճառով են ստեղծվել: Նշենք, որ «Դոլչե» ՍՊԸ-ն զբաղվում էր ծննդյան տոնակատարություններ կազմակերպելու գործունեությամբ, այն բավականին ակտիվ կերպով գովազդվում էր երթուղային տաքսիներում: Արման Սահակյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերքել է ֆինանսական խնդիրների մասին լուրերը, սակայն չի պատասխանել ՍՊԸ վաճառքի մասին հարցերին` նշելով. «Խնդրում եմ` թույլ տվեք գնամ»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս