«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ, մինչ Սփյուռքի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցում էր կառավարության նիստին, կառավարության հետնամուտքի մոտ տոնական տրամադրություն էր: Բանն այն է, որ երեկ Հրանուշ Հակոբյանի ծննդյան օրն էր, եւ վերջինիս վարորդն էր ընդունում նախարարին ուղարկված ծաղիկները:
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, որ կառավարության շենքին մոտեցավ դեսպանատան համարներով մեքենա, եւ Հրանուշ Հակոբյանի վարորդին փոխանցեց վարդեր: Նախարարի վարորդը մեզ հետ զրույցում ասաց, թե նախարարի ծնունդն է, սակայն հրաժարվեց ասել, թե որ դեսպանն էր ուղարկել վարդերը: Նիստի ավարտից հետո տիկին Հակոբյանը իջավ կրկին վարդերով. երեւի գործընկերներն էին շնորհավորել նրան ու նվիրել ծաղիկները»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: