
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը, որը տևական ժամանակ գործազուրկ էր, շուտով պաշտոն կստանա:
Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանը գումարներ ու ջանքեր չէր խնայել եղբորը՝ Նաիրի Սահակյանին, ԱԺ պատգամավոր դարձնելու համար, և այժմ եկել է «ի շրջանս յուր»-ի ժամանակը: Այս անգամ պատգամավոր դարձած Նաիրի Սահակյանն է փորձում եղբոր աշխատանքի հարցը լուծել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, ԱԺ-ում ոչ մի խոսք չարտասանող ՀՀԿ-ական պատգամավորը բավական պերճախոս է եղբորը ներկայացնելիս: Նա փորձում է նախկին մարզպետ եղբոր համար հարմարավետ պաշտոն հայթայթել հայրենի կառավարությունում և հույս է փայփայում գործազուրկ եղբորը տեսնել գյուղատնտեսության նախարարի աթոռին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: