Բարձրաստիճան պաշտոնյաներից 206-ը թաքցրել են իրենց ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչեւ 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմից հայտնում են, որ նախնական տվյալների ամփոփմամբ, սույն թվականի ապրիլի 10-ի դրությամբ 2017 թվականի (տարեկան) հայտարարագիր են ներկայացրել 3027 հայտարարատու պաշտոնատար անձինք: Արդեն իսկ հրապարակված են շուրջ 2600 պաշտոնատար անձանց հայտարարագրերը։ Հայտարարագրերի հրապարակման գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է:

Հայտարարագրերի հրապարակայնացմանը հաջորդելու են հայտարարագրի լրացման եւ ներկայացման պահանջների պահպանման ստուգման, իսկ այնուհետեւ՝ հայտարարագրված տվյալների արժանահավատության եւ ամբողջականության ստուգման գործընթացները:




Լրահոս