
Այսօր՝ 18:30 Ազատության հրապարակում տեղի է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հանուն Հայաստան պետության» ճակատի և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների համատեղ հանրահավաքը: Մինչ այդ ՔՊ-ականները երթով Գյումրիից հասել են Երևան եւ այս պահին ակցիան շարունակում են Երևանի պետական համալսարանի շենքի առջև:
Մինչ 18:30 ակցիայի մասնակիցները նպատակ ունեն մի քանի այդպիսի հաստատություններ գնալ, փորձել մարդկանց ներգրավել իրենց շարժման մեջ, իսկ արդեն երեկոյան կանցկացնեն գլխավոր հանրահավաքը: Հավելենք, որ մինչ ապրիլի 17-ը դրանք շուրջօրյա բնույթ են կրելու, իսկ արդեն վարչապետի ընտրության օրը ԱԺ դռները փակելու մտադրություն ունեն: