
«Իմ քայլը» շարժման անդամներն արդեն ԵՊՀ շենքում են: Քիչ առաջ նրանք ուժով բացեցին դռները և մտան ներս: Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հանդիպել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և զրուցել նրա հետ: Այժմ նրանք բանակցություններ են վարում անվտանգության աշխատակցի հետ:
Հավելենք, որ այսօր 18:30-ին հանրահավաք տեղի կունենա Ազատության հրապարակում: