
Ազատության հրապարակից մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնած երթը դեպի Ֆրանսիայի հրապարակ։
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ երթը սկսելուց րոպեներ անց ոստիկանությունը կանգնեցրել է, իսկ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բանակցել է Նիկոլ Փաշինյանի հետ։
Ցուցարարները կաթվածահար են արել Մաշտոցի պողոտայի երթևեկությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը երթի մասնակիցներին հորդորել է շրջափակել Ֆրանսիայի հրապարակը։