«Փաստ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ շատերը ապրիլյան պատերազմի մասնակիցներին ու հերոսներին հիշում են, երբ իրենց է հարկավոր: Նրանց հետ նկարվում են, նկարները տարածում, մի լավ «փիառվում» ու վերջ: Տարվա մեջ նրանց հիմնականում հիշում են ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, իսկ մնացած ժամանակ մերօրյա հերոսները շարունակում են իրենց կյանքով ու հոգսով ապրել՝ սրտում լուռ հիշելով իրենց այն մարտական ընկերներին, ում այդպես էլ բախտ չվիճակվեց տուն վերադառնալ:
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Մանուել Մանուկյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունը 50–ից ավելի ներկայացուցիչ ունի: Ֆինանսավորում չունեն: Աջակիցներին փնտրում են սեփական ջանքերով:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: