Լուրջ կոնֆլիկտ Աղվան Հովսեփյանի և նրա տեղակալի միջև. «վերևներին» զեկույցներ են հասել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի և նրա տեղակալ, «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի միջև լուրջ կոնֆլիկտ է հասունանում: Բանն այն է, որ Վահագն Հարությունյանը վստահ է, որ Աղվան Հովսեփյանի թոշակի գնալուց հետո ինքն է դառնալու քննչական կոմիտեի ղեկավարը, իսկ քանի որ Հովսեփյանը չի շտապում հեռանալ, Վահագն Հարությունյանը որոշել է արագացնել այդ գործընթացը: Նա մի քանի աղմկոտ գործերով, այդ թվում՝ Ալավերդցի Վահագի գործով մի շարք ուշագրավ մանրամասներ է հավաքել և զեկուցել «վերևներին»՝ ցույց տալու համար, որ Աղվան Գառնիկիչը շատ դեպքերում որոշակի շահագրգռվածությունից ելնելով՝ «ջրել» է գործերը: Ի դեպ, հենց Վահագն Հարությունյանի համառ ջանքերի արդյունքում կալանավորվեց Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանը, ով ձերբակալությունից մի քանի շաբաթ առաջ էր պարգևատրվել Աղվան Հովսեփյանի կողմից:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում:




Լրահոս