«Ժամանակ» օրաթերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ցանկացել է նախագահի պաշտոնում առաջադրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից՝ մտածելով, որ դա կհանգեցնի իրավիճակի լարման: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ցանկացել է դրանով դժգոհություն առաջացնել «Ծառուկյան» դաշինքի մոտ, որի պահանջով հեռացվեց Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ասել է, որ ինքը ավելի լուրջ առաքելություն ունի իրականացնելու, սակայն թե ինչ, չի մանրամասնել:
Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: