«Հրապարակ» թերթը գրում է. «Ի հեճուկս ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարությունների, իրականում իշխանության ճամբարում խորը անհանգստություն ունեն Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնությունից և երեկ հավաքված զանգվածից։ ՀՀԿ շենքը և այլ շենք-շինություններ պաշարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո իշխանական ճամբարում որոշել են գաղտնի պահել, թե որ ժամին են կուսակցության այսօրվա խորհրդի նիստն անցկացնելու և որտեղ։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ խորհրդի նիստում է պաշտոնապես որոշում կայացվելու Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու մասին։
Երեկ երեկոյան 8-ին ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Ռուբիկ Թադևոսյանը մեզ հայտնեց, որ դեռ չեն որոշել նիստի ժամը․ «Վաղը կհայտնենք»։ Իսկ ինչո՞ւ վաղը։ «Դե, որ թողեք աշխատենք, կորոշենք», – զայրացավ նա ու անջատեց հեռախոսը։
Ավելի ուշ տեղեկացանք, որ երեկ ողջ օրը քննարկել են նիստի տեղի և ժամի հարցը, նաև այն, թե ինչպես խուսափեն ցուցարարների հետ «առերեսվելուց»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: