«Մենք հանգիստ գալո՜ւ-մտնելու ենք». «հրեշտակ» ՀՀԿ-ականների վրա թևե՞ր են աճելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության շարժումը տաքանում, թափ է հավաքում, ինչպե՞ս եք դիմագրավելու դրան՝ հարցրինք ԱԺ փոխխոսնակ, Սերժ Սարգսյանի «զինվոր» Էդուարդ Շարմազանովին։ «Կեղծ օրակարգ է ընդդիմության օրակարգը, մենք շատ հանգիստ կգանք, կիրականացնենք Սահմանադրությամբ ԱԺ-ին և մեզ վերաբերված իրավասությունը»:

Բայց մինչև իրացնելը պետք է կարողանաք մտնել Ազգային ժողով, իրենք փակելու են բոլոր մուտքերը, ի դեպ` ելքերն էլ․ ինչպե՞ս եք ներս մտնելու: «Եթե-ներով հարցերն իմ ժանրում չեն»: Դե, բոլոր դեպքերում, եթե ոստիկանությունն անգամ ոչ մեծ «կարդոն» կազմեց ԱԺ-ի դիմաց, դա կլինի Սահմանադրության և ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի «հաջողության պատմության» տապալումը, եթե անգամ որևէ միջադեպ չլինի։

«Անհոգ եղեք, մենք նման հաճույք չենք պատճառի որոշներին` իրենց շոուներին մասնակից լինելու առումով։ Մենք հանգիստ գալո՜ւ-մտնելու ենք ԱԺ, անե՜նք մեր գործը»: Եթե մուտքերը փակ լինեն, ո՞նց եք գալու։ Կարո՞ղ է ՀՀԿ-ականների վրա այդ օրը թևեր են աճելու, չնայած առանց այդ էլ «հրեշտակ» եք։ «Օրը կգա՝ կհամոզվեք. դռներն իրենք իրենց կբացվեն, մուտքերն էլ ազատ կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս