
Մի քանի տասնյակ մարդ այս գիշեր մնացել էր Ֆրանսիայի հրապարակում: Քաղաքացիները գիշերել են այնտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ու Լենա Նազարյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ երեկ կայացած հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակը շրջափակելու կոչ էր արել Նիկոլ Փաշինյանը, որից հետո քաղաքացիները հետևել էին նրան, շրջափակելով հրապարակը՝ կաթվածահար անելով բոլոր փողոցների երթևեկությունը: