Ինչ է կատարվում Բրյուսովի անվան համալսարանում. աշխատակիցները դիմել են դատարան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Երեւանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների գործը, համալսարանի աշխատակիցներն իրենց իրավունքները վերականգնելու համար դիմում են դատարան:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ապրիլի 11-ին լեզվահասարակագիտական համալսարանի դեմ դատական հայց է ներկայացրել Լյուդմիլա Մկրտչյանը՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին: Ավելի վաղ այս բուհի դասախոսներից Սոնա Խլղաթյանն էր նման հայց ներկայացրել դատարան, սակայն նրան մերժել էին, եւ հիմա նա էլ բողոքարկել է գործը ՀՀ վերաքննիչ դատարանում:




Լրահոս