Դուռ փակողները. ով է փորձում մենաշնորհ դիրք զբաղեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները երթով շարժվեցին դեպի ԵՊՀ, որի դուռը փակ էր: Երկար բանակցություններից հետո անվտանգության աշխատակիցը թույլ չտվեց Նիկոլ Փաշինյանին ու շարժման անդամներին մտնել շենք։ Տեղեկացնենք, որ ԵՊՀ անվտանգությունը ապահովում է «Ալֆա-դելտա» ընկերությունը, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդուն` պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԵՊՀ-ն ընթացիկ տարվա համար պահնորդական ծառայության համար պայմանագիր կնքել է հենց այս` «Ալֆա-դելտա» ընկերության հետ, որի համար վճարել է ավելի քան 85 մլն դրամ: Մինչդեռ նախկինում ԵՊՀ-ում պահնորդական ծառայություն իրականացնում էր «Լեգիոն» ընկերությունը: Փաստորեն, Արման Սահակյանը որոշել է այս ոլորտում մենաշնորհ հաստատել:




Լրահոս