«Իմ քայլը» նախաձեռնությունը Հանրային ռադիոյում է: Նիկոլ Փաշինյանը հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ մեդիադաշտի զգալի մասը իշխանության տիրապետության տակ է, հանրությունը զրկված է հեռուստատեսությամբ օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Իշխանության շահերին է ծառայում նաև Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ուստի ինքը որոշել է իր հայտարարությունն անել Հանրային ռադիոյում:
Հայտարարության ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ոստիկանության ծառայողներից` անհարմոարություն պատճառելու համար. «Մենք պայքարում ենք շատ ավելի մեծ անհարմարության դեմ»,- ասաց Փաշինյանը:
Ոստիկանության ծառայողը հորդորեց հանգիստ լքել տարածքը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայտարարությունն ավարտվեց, ակցիան` ոչ:
«Մենք պահանջում ենք ուղիղ եթեր Հանրային ռադիոյով: Ես ցանկանում եմ ուղերձով դիմել ՀՀ քաղաքացիներին»,- ասաց Ն. Փաշինյանը: