![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/91D46EE5-7D56-4EBB-B29C-0E8ECE52EBCB_w1023_r1_s.jpg)
Բաքվում մեկնարկել է ընդդիմադիրների ցույցը շաբաթասկզբին երկրում անցկացված արտահերթ նախագահական ընտրությունների դեմ, որոնց արդյունքներով հերթական՝ չորորդ անգամ հաղթող ճանաչվեց Իլհամ Ալիևը։
Բռնապետական կառավարմամբ հայտնի առաջնորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ստացել է քվեների շուրջ 86 տոկոսը։ Մինչդեռ ընդդիմությունը պնդում է, թե քվեարկությունն ուղեկցվել է կեղծիքներով ու քաղաքական ճնշումներով:
Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի ու «Մուսավաթ» կուսակցության աջակիցները հանրահավաքի են եկել Ադրբեջանի դրոշներով, քաղբանտարկյալների նկարներով ու Ալիևի ավտորիտար կառավարումը դատապարտող կոչերով։