Ողբերգական վթար Արագածոտնում. 28-ամյա վարորդը 08-ով մխրճվել է КамАЗ-ի մեջ. մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա Հարություն Ղազարյանը Երևան – Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում՝ Մաստարա գյուղի վարչական տարածքում, իր վարած ВАЗ 2108 մակնիշի 34 PO 011 համարանիշի ավտոմեքենայով՝ դեպի Գյումրի ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Շիրակի մարզի Հայրենյաց գյուղի բնակիչ 42-ամյա Սայադ Պողոսյանի վարած КамАЗ մակնիշի 050 AD 01 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Հ. Ղազարյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևոր, համաքաղաքացի 28-ամյա Անդրանիկ Փարվանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն:

Վթարից հետո մեկ այլ բեռնատար, որի վարորդը Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ 33-ամյա Հովհաննես Ասատրյանն է, բախվել է КамАЗ-ին: Բեռնատարների վարորդները աշխատում են «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի շինարարական ընկերությունում:

Մանրամասները`սկզբնաղբյուրում:




Լրահոս