Նիկոլ Փաշինյանը կոչ է անում առավոտյան փակել կամուրջներն ու մետրոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ելույթ ունեցավ և ներկայացրեց վաղվա ծրագրերը՝ կոչ անելով երկուշաբթի օրը արգելափակել Երեւանի կամուրջները, փողոցները մետրոն։

«Արթնանում ենք շուտ։ 8:15 սկսվում է Երևանի արգելափակման գործընթացը։ Մարդիկ, Դավթաշենի, Հաղթանակի, Կիևյանի մասին է, մեքենայով երթեւեկում են եւ կամուրջի վրա եւ կամուրջի վրա նրանց մեքենան փչանում է։ Նրանք ուղղակի վթարայինները միացնում են, դռները փակում են եւ ոտքով շարժվում են դեպի Ազգային ժողով։ Ճանապարհին ում տեսնում են, ասում են, որ ժողովուրդը հավաքվում է ԱԺ մերձակայքում», – նշեց նա։

Փաշինյանը նաև կոչ արեց արգելափակել մետրոն, դրա համար մարդիկ կայարաններում պետք է պառկեն մետրոյի դռների մեջ, որ գնացքը չկարողանա շարժվել տեղից։  «Ուսանողները պետք է հայտարարեն դասադուլ, դպրոցականները հայտարարում են դասադուլ։ Դպրոցական երեխեքին թողեք տանը։ Ոսուցիչները քայլելով գալիս են Ազգային ժողով: Վաղը մենք տասնյակ հազարներով պետք է մտնենք Բաղրամյան պողոտա»,- հայտարարեց Փաշինյանը:




Լրահոս