Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման սենյակում զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ս.-ի անվամբ, քաղաքացի Ն. Կ-ի կողմից բերված հանձնուքը, ինչի արդյունքում ճաշի կաթսայի մեջ պատրաստված մոմե թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են բջջային հեռախոս, ականջակալ եւ լիցքավորիչ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժnից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: