
Ինչպես հայտնի է` Բաղրամյան պողոտայում փշալարերն անցնելիս ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վնասվածքներ էր ստացել և տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:
Քիչ առաջ պատգամավորը հայտարարեց, որ վերադառնում է Բաղրամյան պողոտա` ցուցարարների մոտ: Նշենք, որ ԲԿ-ի փոխտնօրեն Անատոլի Գնունին հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանի կյանքին վտանգ չի սպառնում, նրա մոտ աջ դաստակի կտրած-ծակած վերք է: