
ԱԺ «ԵԼՔ» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը, Գեւորգ Գորգիսյանը, Արամ Սարգսյանը, Սասուն Միքայելյանը մտել են Բաղրամյան պողոտայում գտնվող «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակ և դռնփակ քննարկում են անցկացնում:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ Բաղրամյան էր վերադարձել «Նաիրի» ԲԿ-ում բժշկական օգնություն ստանալուց հետ: Նա վնասվածք էր ստացել, երբ փորձում էր անցնել Բաղրամյան պողոտայի փշալարերը: