«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերահսկիչ պալատը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում այնպիսի ահռելի չարաշահումներ է հայտնաբերել, որ ստիպված է եղել նյութերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Երեկվա դրությամբ դատախազությունը ՎՊ բացահայտումների վերաբերյալ որեւէ դիրքորոշում չէր ներկայացրել, ու պարզ չէ բացահայտված, առեւերույթ հանցագործություն պարունակող փաստերի ճակատագիրը: Փոխարենը, ինչպես հայնտի է, դատախազությունը հանձնարարել է քրեական գործ հարուցել այս օրերին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույց անող ընդդիմադիրների դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՊՈԱԿ-ն, օրինակ, տնկիներ ձեռք բերելու պայմանագրեր է կազմել, սակայն դրանք ձեռք չի բերել: Ընդ որում, պայմանագրերը կնքել են հենց «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Վահե Գուլանյանի հետ փոխկապակցված անձի ընկերության հետ: ՊՈԱԿ տնօրենը պարտավորվել է ներդրումներ անել, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից մի քանի հարյուր միլիոն դրամ ստացել, սակայն ընդամենը մեկ հատ պարիսպ է կառուցել եւ այսպես շարունակ: Համաձայնեք` մեր պետական համակարգում կորեյկոների, բենդերների եւ պանիկովսկիների պակաս չկա:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: