Ամերիկյան համալսարանում իրավիճակն այլ է. դասախոսներն ուսանողներին ուղարկում են` ցույցերին մասնակցելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մինչ Հայաստանի որոշ պետական բուհեր դռները փակում են ուսանողների առաջ, ամեն կերպ արգելում եւ ճնշում են գործադրում նրանց վրա, որ չմասնակցեն բողոքի ակցիաներին, Ամերիկյան համալսարանում այլ գործելաոճ են որդեգրել։ Այստեղ կարծում են, որ նման ակցիաներին մասնակցելը քաղաքացիական գիտակցություն է զարգացնում եւ օգնում մարդու կայացմանը։ Մեր տեղեկություններով՝ երեկ որոշ դասախոսներ հայտարարել են, որ ուսանողները կարող են մասնակցել ցույցերին՝ բացակա չեն ստանա: Իհարկե, մոլի ՀՀԿ-ականները սա կարող են համարել ՀՀ իշխանությունների դեմ ուղղված քայլ, սակայն Ամերիկյան համալսարանի դասախոսները պարզապես ուզում են իրենց ուսանողներին դաստիարակել որպես իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներ:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս