Ինչ է հայտանաբերվել կալանավորի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 16-ին` ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Կ. Ն-ին կարճատև տեսակցության այցելած քաղաքացի Վ. Ս.-ին ենթարկել են անձնական խուզարկության: Վերջինիս գուլպայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային տոպրակով և կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման կոշտ և մանրեցված կասկածելի զանգվածի խառնուրդ՝ ընդհանուրը 1.9 գրամ քաշով:

Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության, նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին




Լրահոս