![](https://armlur.am/wp-content/uploads/2018/04/karen-karapetyan.jpg)
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը երեկ մի շարք հրամանագրեր է ստորագրել և իր աշխատակազմին հեռացրել աշխատանքից:
Մասնավորապես, Արամ Արարատյանն ազատվել է նրա մամուլի քարտուղարի պաշտոնից, Արամ Վարդևանյանն ավագ օգնականի պաշտոնից, Դիանա Ղազարյանը, Հայկ Զոհրաբյանը , Կարապետ Վարդանյանը օգնականների պաշտոններից:
Նրա որոշմամբ, Գևորգ Մուրադյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից, իսկ Գևորգ Մալխասյանն էլ՝ խորհրդականի պաշտոնից: