Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
Կաթողիկոսին: Հանրապետության Նախագահը ողջունել է Վեհափառ Հայրապետին և ընդգծել Հայ Առաքելական Եկեղեցու անփոխարինելի վաստակը մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում, ազգային և հոգևոր արժեքների պահպանման գործում:

Հանրապետության Նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության, հայրենիք-
սփյուռք կապերի առավել ամրապնդման, ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրների և առկա մարտահրավերների մասին:

Վեհափառ Հայրապետը վստահություն է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի նկատմամբ հարգանքը,նրա միջազգային մեծ կապերը, կառավարման ոլորտում
հարուստ փորձառությունն ու գիտելիքները լավագույնս պիտի ծառայեն երկրի առաջընթացին:




Լրահոս