Րոպեներ առաջ խորհրդարանում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկությունը: Նրան կողմ քվեարկեց 77, իսկ դեմ`18 պատգամավոր, ձեռնպահ ձայներ չկային: Նրան մի մարդու պես կողմ քվեարկեց ամբողջ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, «Ելք» խմբակցության՝ նիստին ներկա պատգամավորները դեմ էին, իսկ «Ծառուկյան» խմբակցությունում էլ ազատ քվեարկություն էր. կային և՛ դեմ, և՛ կողմ քվեարկողներ:
Հավելենք, որ նիստին գրանցվել էր 93 պատգամավոր: Հիշեցնենք, որ նա ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների համատեղ թեկնածուն էր, ում վարչապետության դեմ երկար ժամանակ պայքար է ընթանում: