
Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, որ կեսօրին բերման էր ենթարկվել ոստիկանական բաժին, ազատ է արձակվել: Այս մասին «Ազատության»-ը փոխանցեց Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ որդին եղել է ոստիկանության Շենգավիթի բաժնում: