
Քիչ առաջ խորհրդարանում 77 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանը ընտրվեց վարչապետ: Արդեն հայտնել էինք, թե «Ծառուկյան» խմբակցությունից ով ինչպես է քվեարկել Սերժ Սարգսյանին:
Սակայն եղել են պատգամավորներ, որ առավոտյան ներկա են եղել, սակայն քվեարկությանը չեն մասնակցել: Մասնավորապես, խոսքը Սերգեյ Բագրատյանի, Վահան Կարապետյանի և Տիգրան Ստեփանյանի մասին է: Իսկ Վարդան Ղուկասյանն ու Գագիկ Ծառուկյանը բացակա էին: Այլ կերպ ասած` նրանք փախան խորհրդարանից: