
Վանաձորում ցուցարարներին է միացել «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ: Նրանք շրջափակած են պահում Տիգրան Մեծ և Մյասնիկյան պողոտան: Ցուցարարների և ոստիկանների միջև բախումները շարունակվում են: Զարուհի Փոստանջյանը ոստիկաններին հորդորում է ապահովել մասնակիցների խաղաղ ցույցն ու անվտանգությունը, ոչ թե խոչընդոտել ցուցարարների ազատ տեղաշարժը:
Նշենք, որ մինչ այս, Վանաձորի Հայքի հրապարակում քաղաքապետարանի դռները ներսից փակվել էին: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ ցուցարարներին մոտենալուց և զրուցելուց հետո դռները բացվեցին: Ոստիկանները ցուցարարներին չէին թողնում մոտենալ նաև մարզպետարանի աստիճաններին՝ հիմնավորելով, որ աղմուկը խանգարում է ներսի աշխատանքին:
Մարջան Չոբանյան