
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանգրով Սերժ Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:
ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրում ասվում է.
«Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն Սերժ Սարգսյանին նշանակել վարչապետ»:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ հատուկ նիստում Հանրապետության նախկին նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը 77 կողմ, 18 դեմ ձայներով ընտրվել է ՀՀ վարչապետ: