
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ATP-ի թարմացված վարկանիշում զբաղեցնում է երկրորդ տեղը:
Այսպիսով, Ֆեդերերը դարձավ առաջին թենիսիստը, ով ATP-ի վարկանիշում 700 շաբաթ տեղ է զբաղեցնում լավագույն քառյակում:
Ընդհանուր առմամբ շվեյցարացին առաջին հորիզոնականում է եղել 308 շաբաթ:
Հիշեցնենք, որ Ֆեդերերը աշխարհի ամենատարեց թենիսիստն էր, ով գլխավորել է ATP-ի վարկանիշային աղյուսակը: