
ԱՄՆ-ում 93 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի կինը՝ Բարբարա Բուշը, սրտային անբավարարության եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդության հետեւանքով: Այս մասին Twitter-ում հայտնել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղար Ջիմ Մակգրատը, փոխանցում է ՌԲԿ-ն:
ABC News-ը հայտնում է, որ նա մահացել է կիրակի՝ ապրիլի 15-ին ընտանիքի կողմից ԱՄՆ նախկին առաջին տիկնոջ բուժումը չշարունակելու մասին որոշումից հետո: Նա, ինչպես նշում է հեռուստաալիքը, տառապում էր սրտային անբավարարությամբ եւ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ: