ՖՈՏՈ. Վանաձորում շարունակվում են բողոքի ակցիաները. դասադուլ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորում շարունակում են բողոքի ակցիաները: Ցուցարարները առավոտից շրջում են քաղաքի գլխավոր փողոցներով, քայլերթի միացման ու դասադուլի կոչեր անում:

Վանաձորի 5-րդ դպրոցում դռները փակել էին ցուցարարների առաջ, աշակերտներին չէին թողնում միանալ ակցիային: Այստեղ տնօրինության հետ բանակցություններ էր վարում իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ հորդորելով բացել դռները և թողնել ցանկացողները միանան: Այս ընթացքում Սպիտակ քաղաքից ակցիայի մասնակիցներին միացավ նաև «Երկիր ծիրանի» կուսակցությունը: Համատեղ ջանքերով՝ նրանց հաջողվեց ընդհանուր հայտարարի գալ տնօրինության հետ և բացել դռները, ինչից հետո տասնյակ դպրոցականներ միացան խաղաղ ցույցին: Նրանք քայլերթով շարժում են քաղաքի ուսումնական հաստատություններով, «Քա՛յլ, արա, մերժի՛ր Սերժին» վանկարկելով: Վերջիններս եղան 11-րդ դպրոցում, որտեղ տնօրենը չթույլատրեց բացել դռները:
Ապա նրանք շարժվեցին Վանաձորի տեխնոլոգիական քոլեջ: Այստեղ ևս դռները փակ էին ցուցարարների առաջ:
«Կոչ ենք անում չծառայել Սերժ Սարգսյանին, բացե՛ք դռները, թողե՛ք երիտասարդները դուրս գան»-հայտարարում էր Զարուհի Փոստանջյանը:
Այս պահին նրանք Վանաձորի պետական համալսարանում են:

Նշենք, որ այս ընթացքում ուսանողների հասցեին սպառնալիքներ են հնչել, որ կհեռացվեն ԲՈՒՀ-ից :

Լուսանկարները` ArmLur.am-ի:

Մարջան Չոբանյան




Լրահոս