«Լոս Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մտադիր է հանդես գալ աշխարհի 2018 թվականի առաջնությունում.
«Այո, ես կմեկնեմ աշխարհի առաջնություն: Դեռևս ավելին ասել չեմ կարող, այլապես մարդիկ կհարձակվեն ինձ վրա: Պետք է զգույշ լինել:
Կավելացնեմ միայն, որ աշխարհի առաջնությունն առանց ինձ աշխարհի առաջնություն չէ»,- ասել է Իբրահիմովիչը ABC հեռուստաընկերության շոուներից մեկի եթերում:
Հիշեցնենք` Զլատանը 2001-ից 2016 թվականներին է հանդես եկել Շվեդիայի հավաքականի կազմում:
36-ամյա հարձակվողը դարձել է 65 գոլի հեղինակ և համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: