Կարեն Կարապետյանը պաշտոն ստացավ Արմեն Սարգսյանի հրամանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 18-ին հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի՝ Կարեն Վիլհելմի Կարապետյանին նշանակել առաջին փոխվարչապետ»,-նշվում է ՀՀ նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք` «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս ապրիլի 11-ին հայտնել, որ ՀՀ վարչապետի՝ նոր Սահմանադրությամբ պետության փաստացի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սերժ Սարգսյանը չի պատրաստվելու կառավարության կազմում լուրջ փոփոխություններ իրականացնել: Միայն նշանակվելու են փոխվարչապետներ, ընդ որում՝ առաջին փոխվարչապետը լինելու է Կարեն Կարապետյանը: Իսկ նախարարները շարունակելու են պահպանել իրենց պորտֆելները: Սակայն սա մինչեւ տարեվերջ: 
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը կառավարության կազմում արմատական փոփոխություններ պատրաստվում է անել արդեն տարեվերջին կամ հաջորդ տարվա սկզբին, երբ վերջնականապես հարմարված լինի նոր պաշտոնին: Մեր աղբյուրները պնդում են, որ միայն Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը կարող է չշարունակել հետագա պաշտոնավարումը. նա տարեսկզբին հրաժարական էր ներկայացրել, բայց հետո հրաժարականը ետ վերցրեց: Չնայած հավանական է, որ նա որոշի «դիմանալ» մինչեւ տարեվերջ եւ այդ ժամանակ ազատ արձակվի»:




Լրահոս