Լայնացած ծակոտիներն իրականում ի հայտ են գալիս այն մարդկանց մոտ, ովքեր յուղոտ մաշկ ունեն: Հավանաբար յուղոտ մաշկ ունեցողները հոգնել են լայն ծակոտիներից և փորձել են մի շարք մեթոդներ, որոնք օգնում են պակաս նկատելի դարձնել ծակոտիները:
Այժմ կարելի է տարբեր դեղամիջոցներ գտնել, որոնք ձգում են մաշկն ու նվազեցնում են ծակոտիները: Սակայն արդյո՞ք այդքան արդյունավետ են դրանք:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի բաղադրատոմսեր, որոնք կօգնեն փակել ծակոտիները:
Ջուր և սոդա
2 ճ/գ սոդան խառնեք 2 ճ/գ ջրով: Խառնուրդը քսեք դեմքին և թողեք չորանա մոտ 15 րոպե: Երբ զգաք, որ մաշկը ձգվում է՝ լվացեք դեմքը սառը ջրով:
Լոլիկ և լայմի հյութ
Միջին չափսի լոլիկի հյութն ու 2-4 կաթիլ լայմի հյութը խառնեք: Ապա բամբակի մի կտորը թրջեք ստացված խառնուրդում և քսեք դեմքին: Թողեք մնա 15 րոպե, ապա լվացեք սառը ջրով:
Ձվի սպիտակուց և կիտրոնի հյութ
Սա ևս մեկ բնական դիմակ է, որը կարող եք ստանալ կիտրոնի հյութի մի քանի կաթիլի և 2 ձվի սպիտակուցի միջոցով: Այս խառնուրդը քսեք դեմքին, պահեք մի քանի վայրկյան, որպեսզի չորանա: Ապա լվացեք դեմքը սառը ջրով: Այս դիմակը կփակի ծակոտիները, սակայն, միևնույն ժամանակ, կմաքրի մաշկի մեռած բջիջները:
Կիտրոն և արքայախնձորի հյութ
Նախևառաջ՝ կես կիտրոնի հյութը խառնեք կես արքայախնձորի հյութով: Մաքուր կտորը վերցրեք, թրջեք հյութի մեջ և դրեք դեմքին, թող մնա 5 րոպե: Դրանից հետո լվացեք դեմքը սառը ջրով: