«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Գալուստ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Նա հայտարարագրել է միայն տարեկան եկամուտները, որոնք կազմել են 10 միլիոն 320 հազար դրամ, որն ստացվել է 9 միլիոն 924 հազար դրամ աշխատավարձից ու 396 հազար դրամ կենսաթոշակից:
Կինը՝ Ժաննա Աղաբաբյանը, նույնպես ներկայացրել է իր տարեկան հայտարարագիրը: Ըստ այդմ, նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 126 միլիոն 433 հազար դրամ, իսկ տարեվերջին արդեն՝ 149 միլիոն 733 հազար դրամ: Եկամուտներ նույնպես ունեցել է, որոնք կազմել են 25 միլիոն 209 հազար դրամ: Սրանից 23 միլիոն 300 հազար դրամը շահաբաժին է, 564 հազար դրամը կենսաթոշակ, իսկ 1 միլիոն 345 հազար դրամն էլ աշխատավարձ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: