
Այս պահին ցուցարարները շարունակում են բողոքի ակցիաները: Նրանք գտնվում են Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում: Մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայվել նաև Մելիք-Ադամյան փողոցում և Կառավարության շենքի դիմաց: Իսկ ցուցարարները շարունակում են իրենց երթը: Նրանք շրջափակել են Վարդանանց փողոցում գտնվող նախարարությունների շենքը:
Նիկոլ Փաշինյանը, դիմելով ցուցարարներին, ասաց. «Կառավարության շատ աշխատակիցներ մեզ պետք է շնորհակալություն ասեն, որ իրենք հնարավորություն են ունենում բոյկոտելու կառավարության աշխատանքը: Սա է մեր նպատակը: Հազիվ թե սադրիչներն այսքան շուտ արթնանան»:
Կարմիր բերետավորները սկսեցին ուժով հեռացնել ցուցարարներին, ինչին ի պատասխան հրահանգ լսվեց. «Մեջքով դեպի ոստիկանները»:
Տեղեկություններ տարածվեցին նաև, որ կարմիր բերետավորներից մեկը հարվածել է ցուցարար աղջկա:
Հայտարարվեց, որ ամենայն հավանականության` Կառավարության նիստի ժամը կփոխվի և կնշնանակվի ժամը 17:00-ին: Հիշեցնեք` այսօր Սերժ Սարգսյանը կանցկացնի առաջին նիստը` որպես վարչապետ: