
Քիչ առաջ լարված վիճակ ստեղծվեց «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտ: Ցուցարարները քայլերթով հասել էին այստեղ, որտեղ կարմիր բերետավորները փորձեցին արգելել նրանց առաջանալ: Արդյունքում տեղի ունեցավ թեթև քաշքշուկ:
«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը ցանկանում է առևտուր անել:
Ի դեպ, առևտրի կենտրոնում առևտրականները ջուր հյուրասիրեցին ցուցարարներին:
Ներկայացնում ենք նաև քայլերթի տեսանյութը: