Որ ընդդիմություն է, պետք է դե՞մ քվեարկի. Նապոլեոն Ազիզյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի ընտրության օրը Սերժ Սարգսյանի օգտին «Ծառուկյան» խմբակցությունից եւս 12 հոգի կողմ քվեարկեց, իսկ մի քանիսն էլ բացակա էին կամ դուրս եկան նիստերի դահլիճից: Այս խմբակցության անդամներից փորձեցինք պարզել պատճառները:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյան

-Պարո՛ն Ազիզյան, Դուք Սերժ Սարգսյանի թեկնածությանը կողմ քվեարկողներից մեկն եք: Ինչո՞ւ այդպես վարվեցիք, չէ՞ որ ընդդիմություն եք համարվում:

-Իյա, ուրեմն ընդդիմությունը բոլոր բաներին պիտի դեմ քվեարկի, հա՞: Այդ ինչ տրամաբանություն է:

-Դուք ինչո՞ւ որոշեցիք կողմ քվեարկել:

-Հետո, հետո…

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյան

-Պարո՛ն Ղուկասյան, ինչո՞ւ ներկա չէիք ԱԺ հատուկ նիստին, երբ վարչապետ էին ընտրում:

-Ձեզ ինչ:

-Հետաքրքիր չէ՞ր նիստը:

-Ձեզ ինչ, Ձեզ ինչ…

Ցանկություն չունեի՞ք քվեարկելու:

-Հաջողություն ու լավ եղեք:

-Իսկ եթե տուգանեն` նիստից բացակայելու համար:

-Լավ եղի՛ր, աղջիկ ջա՛ն: Հաջողությո՛ւն:

ՄԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս