Երթուղայիններն արդեն ոստիկանների են սպասարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մի քանի միկրոավտոբուս դուրս էր բերվել երթուղուց, որպեսզի հանրահավաքի վայր տեղափոխի ոստիկանների: Մասնավորապես երեկ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքի ժամանակ լրատվամիջոցները արձանագրեցին, թե ինչպես են 31 եւ 58 համարների երթուղայինները ոստիկաններին տեղափոխում Ֆրանիայի հրապարակ: Ավելին` Դեմիրճյան փողոցում կայանված ոստիկանները դարձյալ 31 եւ 58 համարների երթուղին սպասարկող միկրովատոբուսներում են եղել:

«ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ թիվ 31 միկրովատոբուսը շահագործում է «Ուղեւոր տար» ընկերությունը, որը պատկանում է ոմն Սերգեյ Ավագյանի եւ Աշոտ Հարությունյանի, իսկ թիվ 58 երթուղին`«Տիգրան» ՍՊԸ-ինն է, որն էլ պատկանում է ոմն Մյասնիկ Մանուկյանի. համենայն դեպս, այդ անուններն են նշված այս կազմակերպությունների փաստաթղթերում:




Լրահոս