Չնայած ցույցերին` ՀՀԿ-ականներն այսօր կհավաքվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Երևանում եւ մարզերում արդեն մի քանի օր ընթացող ցույցերին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այսօր տեղի կունենա: Ինչպես հայտնի է՝ այն սովորաբար հենց հինգշաբթի օրերին է տեղի ունենում, և այս անգամ էլ ՀՀԿ-ականները որոշել են չխախտել ավանդույթը:

Ուշագրավ է , որ այս օրերի ցույցերն ու ճանապարհների փակ լինելը ՀՀԿ-ականներին չի խանգարում հավաքվել: Հավելենք, որ արդեն առավոտից խիստ հսկողություն էր թե կառավարության շենքի, թե Մելիք-Ադամյանի դիմաց:




Լրահոս