Մխիթարյանը կարող է պատրաստ լինել «Ատլետիկոյի» հետ խաղին. Արսեն Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է վնասվածք ունեցող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապաքինման մասին: «Մխիթարյանն արդեն վազքային մարզումներ է կատարում, մոտակա 3-4 օրը նա կարող ավելացնել ծանրաբեռնվածությունը: Հնարավոր է, նա պատրաստ լինի հինգշաբթի օրը Եվրոպայի լիգայում «Ատլետիկոյի» հետ խաղին, դա հնարավոր ամենավաղ ժամկետն է:

Եվրոպայի լիգան մեր գլխավոր ուղղությունն է: Այս հանգստյան օրերն «Վեսթ Հեմի» հետ հանդիպումը «Ատլետիկոյի» հետ խաղի նախապատրաստականն է: ԲԿՄԱ-ի հետ խաղից (2:2) ես որոշ ֆուտբոլիստների հանգիստ էի տրամադրել, այժմ նրանք խաղային ժամանակ է անհրաժեշտ», ասել է Վենգերը:




Լրահոս