
Պաշտոնական Մոսկվան վստահ է, որ Հայաստանում սկսված բոողքի ալիքը կհարթվի խաղաղ ճանապարհով և օրենքի շրջանակներում:
«Մենք վստահ ենք, որ իրավիճակը բարեկամական Հայաստանում կկարգավորվի ժողովրդավարական ճանապարհով և իրավական դաշտում», – այսօր արձագանքելով Երևանում շարունակվող հանրահավաքներին՝ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: