Որ իշխանությունը գնա զիջումների, պետք է օրակարգ լինի։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
«Մեր գործընկերոջ օրակարգը քաղաքական չէ»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Որ իշխանությունը գնա զիջումների, պետք է օրակարգ լինի։ Պետք է տեքստ լինի։ Դպրոցներից նկարներ շպրտելը, մերժողական տեքստերը քաղաքական օրակարգ չեն»։
Ըստ Շարմազանովի, իշխանությունն ու ընդդիմությունը փողոցում չեն ձեւավորվում։ Նա Փաշինյանին կոչ է արել վերադառնալ խորհրդարան։ «Չեմ կարծում, որ մեր գործընկերն ավելի ընդդիմադիր է «Ծառուկյան» դաշինքից»,- նշել է նա։