Օտարերկրյա պաշտոնյաները Սերժ Սարգսյանին շնորհավորելու փոխարեն նախազգուշացրել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն արդեն երեք օր է՝ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը` նոր Սահմանադրությամբ դառնալով պետության փաստացի ղեկավարը, երեկ էլ անցկացրեց կառավարության առաջին նիստը, բայց արի ու տես, որ օտարերկրյա պաշտոնյաները չեն շտապում նրան շնորհավորելու հարցում: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս ընթացքում նա շնորհավորանքներ է ստացել ՌԴ նախագահ Պուտինից ու վարչապետ Մեդվեդեւից, Ղազախստանի նախագահ Նազարբաեւից, Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլուց եւ վերջ:

Ասել է, թե Ս.Սարգսյանին չեն շնորհավորել ԱՊՀ եւ ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարները: Ս.Սարգսյանին այս ընթացքում որեւէ մեկը չի շնորհավորել նաեւ ԵՄ անդամ պետություններից, ոչ էլ ԱՄՆ-ից. ընդհակառակը, եղել են նախազգուշական հայտարարություններ՝ ցուցարարների դեմ բռնի գործողությունների չդիմելու մասին: Եւ վերջապես, հատկանշական է փաստը, որ Ս. Սարգսյանին չի շնորհավորել ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հետաքրքիր է` Տիգրան Սարգսյանն ինչո՞ւ չի շնորհավորել՝ մոռացե՞լ է, թե՞ փոխել է իր քաղաքական էլիտան ու արդեն արհամարհում է Սերժ Սարգսյանին»:

Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս