«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Եվրամիության անդամ որոշ երկրներ չեն շտապում վավերացնել Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Իսկ պատճառը, ըստ մեր հավաստի աղբյուների, այս օրերին ՀՀ-ում ընթացող բողոքի ցույցերն են. հիմա ԵՄ անդամ երկրները հետեւում են ՀՀ իշխանությունների վարքագծին, եւ եթե նրանք դուրս գան սահմաններից, միգուց որպես պատիժ զրկվեն ԵՄ աջակցությունից:
Մեր տեղեկություններով` ԵՄ անդամ որոշ պաշտոնյաներ հայաստանյան իրենց գործընկերներին հասկացրել են, որ մինչեւ պարզ չլինի ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի շարժման հանգուցալուծումը, իրենց երկրները այս փուլում առայժմ ձեռնպահ կմնան համաձայնագրի շուտափույթ վավերացումից: Նշենք, որ այդ համաձայնագիրը վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիան եւ Լիտվան մասնակի են վավերացրել, եւ դեռ ԵՄ 25 երկրների խորհրդարանները պետք է իրենց «այո»-ն ասեն:
Առավել մանրամասը՝ օրաթերթի այսօրվա համարում